Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Արամ Մանուկյան. Հայաստանը տարածաշրջանից վերանում է

Արամ Մանուկյան. Հայաստանը տարածաշրջանից վերանում է
11.10.2014 | 12:27

Միասին ենք ազատագրելու մեր երկիրը: Ազատության հրապարակում ընթացող եռյակի հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա վիճակագրություն ներկայացրեց արտագաղթի, միգրանտների, ամուսնութունների, ամուսնալուծությունների, մահացության, ծնունդների, կենսաթոշակառումների վերաբերյալ: «Հայաստանը տարածաշրջանից վերանում է: Ինձ հուզում է, որ դպրոցների 30 տոկոսը հարյուրից պակաս աշակերտ ունի: Սա է այս իշխանությունների դմբո, ապուշ քաղաքականության հետևանքը»,- հայտարարեց ՀԱԿ պատգամավորը:
Սերժ Սարգսյանը, նրա խոսքով, չարիք է այս երկրի գլխին: «Նրա թիմը մեր երկրում տեղ չունի: Սրանով է պայմանավորված անհապաղ իշխանափոխության խնդիրը: Հայաստանում ազգային անվտանգության լուրջ խնդիր կա: Մեզ պետք է անսերժ Հայաստան»,- եզրափակեց խոսքը նա:


Դիտվել է՝ 876

Մեկնաբանություններ